ԱՄՆ-ի Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի  պաշտոնական կայքում զեկույց է հրապարակվել, համաձայն  որի 2014 թվականին ԱՄՆ-ում  Կաթոլիկ եկեղեցու նկատմամբ ատելության հողի վրա  կատարված 64 հանցագործություններին զոհ է գնացել 70 մարդ: Զեկույցում թվարկված են նաև  ռասայական,  ազգային, կրոնական, սեռական և այլ դրդապատճառներով  կատարված  հանցագործությունները: Մասնավորապես. կատարվել է հակահրեական 609,  հակամուսուլմանական`154  և բողոքական եկեղեցիների դեմ `25 հանցագործություններ: