Նոր ֆիլմ  Մարիամ Մագդաղենացու կյանքի և գործունեության մասին

Գլխավոր/Նորություններ/Նոր ֆիլմ  Մարիամ Մագդաղենացու կյանքի և գործունեության մասին
  • Նոր ֆիլմ  Մարիամ Մագդաղենացու կյանքի և գործունեության մասին

Նոր ֆիլմ  Մարիամ Մագդաղենացու կյանքի և գործունեության մասին

Ամերիկյան հայտնի Universal Pictures կինոընկերությունը պատրաստվում է Մարիամ Մագդաղենացու կյանքի մասին պատմող  ֆիլմ նկարահանել:Այս  մասին գրել է The Hollywood Reporter ամսագիրը: Կինոընկերության ներկայացուցիչներ  Պիտեր Կույավսկին և Ռոբերտ Վոլակը հայտարարել են, որ ֆիլմի թեման  կհետաքրքրի հանդիսատեսի լայն լսարանի: Դեռևս պարզ չի, թե ֆիլմը ինչպես են անվանելու: Կինոնկարի ռեժիսորը Գարթ  Դևիսն է, սցենարը  գրելու են Հելեն Էդմունդսոնը և Ֆիլիպ Գոսլետը:  Կինոնկարի պրոդյուսերներ  Իեն Կենինգը և էմիլ Շերմանը  The Hollywood Reporter–ին տված հարցազրույցում հայտարարել են.<<Մարիամ Մագդաղենացու կյանքը և գործունեությունը  դեռևս պատշաճ ձևով չի  ներկայացվել  էկրաններին, այնպես որ մենք  անհամբերությամբ ենք սպասում ֆիլմի ստեղծման  աշխատանքներին և հուսով ենք, որ պատմական հետաքրքրաշարժ իրադարձությունների մասին պատմող կինոնկարը լայն ընդունելության  կարժանանա  հանդիսատեսի մոտ>>: