<<Живая Вера>> կայքի համաձայն 2016թվականի գարնանը  հայտնի քարոզիչ Նիկ Վույչիչը  այցելելու է Ռուսաստան: Նա կայցելի Նովոսիրբիրսկ, Եկատերինբուրգ, Չելյաբինսկ, Սոչի և Մոսկվա քաղաքները: Հայտնի է նաև, որ Մոսկվայում  հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում  Նիկ Վույչիչը ասել էր. <<Ինձ համար միշտ հետաքրքիր է հանդիպել պետությունների ղեկավարների հետ: Նրանք խոշոր մարդիկ են, պատասխանատվություն են կրում  իրենց երկրի ժողովրդի համար: Նրանցից  շատ բան կարելի է սովորել, ինձ հետաքրքրում է նրանց ներաշխարհը: Սովորաբար պետության առաջնորդները իմաստուն մարդիկ են, նրանց հետ հետաքրքիր է, հրաշալի զրուցակիցներ են: Երբ հանդիպել եմ նախագահների հետ, ապա զրուցել ենք բարեգործության,  աղքատության նկատմամբ վերաբերմունքի, երեխաներին օգնելու և շատ այլ հարցերի մասին: Դեռ չգիտեմ ինչ ենք զրուցելու Վլադիմիր Պուտինի հետ, կարծում եմ ինքը թեմա կառաջարկի>>: