Նիգերիայի բանակը ազատագրել է  իսլամիստների կողմից գերևարված 800 մարդու

//Նիգերիայի բանակը ազատագրել է  իսլամիստների կողմից գերևարված 800 մարդու

Նիգերիայի բանակը ազատագրել է  իսլամիստների կողմից գերևարված 800 մարդու

France-Presse  գործակալության տեղեկացմամբ`Նիգերիայի բանակը  ազատել է ավելի քան 800 մարդու, ովքեր գերի էին << Բոկո Հարամ>> ահաբեկչական խմբավորման մոտ: Երկրի հյուսիսային Բորնո նահանգի մի քանի բնակավայրերում իրականացրած գործողությունների արդյունքում ոչնչացրել են ավելի քան 25 իսլամիստ գրոհայինների, մի քանիսին էլ ձերբակալել են: Նշենք, որ << Բոկո Հարամ>> խմբավորումը ստեղծվել է 2002 թվականին իսլամիստ քարոզիչ Մոհամեդ Յուսուֆի կողմից: Նա Նիգերիայում առկա բոլոր խնդիրների մեղավորը համարում էր արևմտյան արժեքները, որոնք իբրև թե պարտադրվել էին  բրիտանացի գաղութարարների կողմից: Սկզբնական շրջանում այդ խմբավորումը  նպատակ չուներ   տապալել երկրի կառավարությանը, սակայն  2009թվականից  Նիգերիայի հյուսիս արևելյան շրջանում  իսլամական պետություն ստեղծելու համար խմբավորումը անցնում է զինված պայքարի  և սկսում է գործադրել դաժան բռնություններ: Պայքարի այդ 8 տարիների ընթացքում զոհվել է 17 հազար մարդ: Իսլամիստ գրոհայինները հարձակումներ են իրականացնում  բնակավայրերի վրա, որոնց բնակչությունը հիմնականում քրիստոնյա է: Նրանք սպանում են դիմադրություն ցույց տվող տղամարդկանց և առևանգում կանանց: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներով խմբավորման մոտ շարունակում են գերի մնալ հարյուրավոր  կանայք, որոնց ենթարկում են սարսափելի բռնությունների: Խմբավորման անդամները դեմ են, որպեսզի մուսուլմանները  մասնակցություն ունենան Արևմուտքի հետ կապված ցանկացած հասարակական, քաղաքական  կամ կրթական  գործունեությանը: Նրանք  դեմ են աշխարհիկ կրթությանը, արևմտյան  ոճով հագուստներ կրելուն և այլն:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն