Նեպալում հինդու արմատականները ակտիվացրել են հարձակումները քրիստոնյաների դեմ 

//Նեպալում հինդու արմատականները ակտիվացրել են հարձակումները քրիստոնյաների դեմ 

Նեպալում հինդու արմատականները ակտիվացրել են հարձակումները քրիստոնյաների դեմ 

<<Կարիքավոր եկեղեցի>> բարեգործական կազմակերպության տեղեկացմամբ` Նեպալում  հինդու ծայրահեղականները պահանջել են, որ օտարերկրյա կրոնական առաջնորդները  հեռանան երկրից:  Սեպտեմբերին  բողոքական երեք եկեղեցիներ հարձակման են ենթարկվել: Եկեղեցիների մոտ  ռումբեր էին պայթեցրել: Բարեբախտաբար զոհեր չկան, չորս ոստիկաններ  վիրավորվել էին` փորձելով վնասազերծել   ռումբերը: Բացի դա բրոշյուրներ են տարածվել, որոնցում  քրիստոնյաներին մեղադրում են երկրում անբարոյականություն տարածելու համար, իսկ  Նեպալի քաղաքացիներին, ովքեր  այլ կրոններ են դավանում համոզում են   վերադառնալ իրենց հինդու արմատներին: Բրոշյուրները սկսեցին տարածել այն բանից հետո, երբ  երկրի խորհրդարանը մերժեց  Սահմանադրությունում ուղղում կատարել, համաձայն  որի  հինդուիզմը  պետք է դառնար երկրի պետական կրոնը: Խորհրդարանը դարձյալ հաստատել էր  Նեպալի պետության աշխարհիկ   բնույթը: Ի դեպ բրոշյուրների տարածման համար կասկածում են  <<Hindu Morcha Nepal>> արմատական  խմբավորմանը:

By | 2015-09-29T13:43:22+00:00 September 29th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն