God Reports-ի տեղեկացմամբ Կոշ Դահալը խիստ բացասաբար էր վերաբերվում քրիստոնեությանը: Լինելով  հինդուիզմի ակտիվ հետևորդ  և Նեպալի հասարակության բարձր խավի ներկայացուցիչ`նա   չէր մտածում, որ երբևիցե կարող է քրիստոնեություն ընդունել: Ամեն օր Դահալին պատկանող անասնաբուժական  կլինիկա էր այցելում ավետարանական մի հովիվ, ով  կոչ էր անում ընդունել Հիսուսին: Վերջապես Դահալը ցանկանալով  ապացուցել  քրիստոնեական ուսմունքի կեղծ լինելը  հովվին առաջարկում է  գրազ գալ.  մեկ ամսվա ընթացքում  Դահալը  ամեն օր խնդրելու է, որ Հիսուսը դիպչի իր սրտին և եթե ոչինչ չպատահի , ապա հովվի դեմ բողոք կներկայացնի  ոստիկանություն (Նեպալի  օրենքները  արգելում են այլ կրոններ  քարոզելը ): Հովիվը համաձայնում է: Երեք շաբաթների ընթացքում  ոչինչ չի պատահում: Բայց մի օր Դահալի հետ կատարվում է անբացատրելի երևույթ: Նրա խոսքով, ասես էլեկտական հոսանք էր մտել մեջը: Դահալը  հասկանում է, որ գրազը տանուլ է տվել և ավետարանիչին  խոստանում է քրիստոնեություն ընդունել: Դրանից հետո Կոշ Դահալի մեջ  զգալի փոփոխություններ են կատարվում:  Նկատելով այդ ամենը նրա կինը ևս քրիստոնեություն է ընդունում և Հիսուսը նրան բժշկում է կանացի  ծանր հիվանդությունից: Դրանից հետո  Դահալ ամուսինները  և նրանց երեխաները սկսեցին  քրիստոնեություն  քարոզել և  Կատմանդուում  տաճար բացեցին: Մի քանի տարի անց  Դահալների  ընտանիքը տեղափոխվում է Ֆիլիպիններ, սովորում են  քրիստոնեական սեմինարիայում: Ներկայումս նրանք ավետարանում և ծառայում են Մալազիայում  բնակվող   նեպալցիների շրջանում: