Al Arabia կայքի տեղեկացմամբ` իսլամական աշխարհում հեղինակավոր Ալ Ազհար համալսարանը խստորեն դատապարտել է Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունները: <<Ալ Ազհար համալսարանը դատապարտում է ահաբեկչական հարձակումները: Այդ ստոր հանցագործությունները հակասում են իսլամի ուսմունքին: Եթե միջազգային հանրությունը չմիավորվի  այդ երևույթի դեմ պայքարելու համար, ապա   չարի ուժերը  կշարունակեն  հանցագործությունները անմեղ մարդկանց դեմ>>- ասված է համալսարանի մամուլի ծառայության  հայտարարության մեջ: Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունները խստորեն դատապարտել է նաև Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդը, որը համարվում է ԱՄՆ-ում իսլամական իրավապաշտպան  առաջատար կազմակերպությունը: <<Սխալ է սպանել  հանուն կրոնի: Կրոնական  և քաղաքական ոչ մի  խնդիր չի կարող  արդարացնել  նման բռնարարքները>>- հայտարարել են  մուսուլման իրավապաշտպանները: