Մոսկվայում կայացել է Մերձավոր Արևելքի քրիստոնյաների վիճակին  նվիրված հանդիպում

//Մոսկվայում կայացել է Մերձավոր Արևելքի քրիստոնյաների վիճակին  նվիրված հանդիպում

Մոսկվայում կայացել է Մերձավոր Արևելքի քրիստոնյաների վիճակին  նվիրված հանդիպում

Մոսկվայում կայացել է   Պետդումայի  քրիստոնեական արժեքների պաշտպանության պատգամավորական խմբի համակարգող Սերգեյ Գավրիլովի աշխատանքային  հանդիպումը  Մերձավոր Արևելքի  հասարակական –քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին   Լիբանանի քրիստոնեական << Մաշերիկ>>կուսակցության նախագահ Ռոդերիկ Խուրին, Եմենի  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ, գեներալ Յախիա Աբդալա Սալեհը և այլոք: Քննարկվել էին  Մերձավոր Արևելքի և Ռուսաստանի քրիստոնյաների միջև հարաբերությունները, Սիրիայում իսլամական խմբավորումների  դեմ պայքարում   քրիստոնյաներին օգնություն տրամադրելու հարցը,  Եմենում տիրող ճգնաժամային իրավիճակը և այլ հարցեր:  Մասնակիցները նշել էին  միջկրոնական  և միջազգային համագործակցության կարևորությունը:  <<Մաշերիկ>>կուսակցության նախագահ Ռոդերիկ Խուրին հանդիպման ժամանակ  ներկայացրել էր   պատերազմի ավարտից հետո Սիրիայի  վերակառուցման և զարգացման ծրագիրը, որը մշակել են  կուսակցության փորձագետները:

By | 2015-12-04T11:08:46+00:00 December 4th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն