Մոսկվայի Պատմության պետական թանգարանում կբացվի հայկական ցուցահանդես

//Մոսկվայի Պատմության պետական թանգարանում կբացվի հայկական ցուցահանդես

Մոսկվայի Պատմության պետական թանգարանում կբացվի հայկական ցուցահանդես

Մոսկվայի Պատմության պետական թանգարանում բացվելու է << Հայաստան. Գոյության առասպելը>> խորագիրը կրող ցուցահանդեսը,որում ցուցադրվելու են  Հայաստանի Ազգային թանգարանի, Սուրբ Էջմիածնի թանգարանի և Մատենադարանի ցուցանմուշներ: Ցուցահանդեսի պաշտոնական բացումը կայանալու է մարտի 10-ին և կշարունակվի մինչև հունիսի 13-ը: Առաջին անգամ ռուս հասարակության լայն խավերին ներկայացվելու են ավելի քան 160 ցուցանմուշներ, այդ թվում 13-15-րդ դարերի  խաչքարեր,  եկեղեցական արարողությունների ժամանակ օգտագործվող իրեր, որոնք զարդարված են թանկարժեք կամ կիսաթանկարծեք քարերով և այլն: Ցուցահանդեսի  մի մասն են կազմելու Մատենադարանում պահվող հին հայկական ձեռագրերը` այդ թվում  հինավուրց Աստվածաշունչ և Ավետարան:  

About the Author:

Թողնել Հաղորդագրություն