Մոսկվան մտահոգված է Մերձավոր Արևելքի քրիստոնյաների ճակատագրով

Գլխավոր/Նորություններ/Մոսկվան մտահոգված է Մերձավոր Արևելքի քրիստոնյաների ճակատագրով

Մոսկվան մտահոգված է Մերձավոր Արևելքի քրիստոնյաների ճակատագրով

Մոսկվան անհանգստացած է  Մերձավոր Արևելքի քրիստոնյա բնակչության ճակատագրով:Այս մասին հայտարարել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 31-րդ նստաշրաջանում:<< Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում  Մերձավոր Արևելքի  քրիստոնյաների և   կրոնական ու ազգային մյուս փոքրամասնությունների ճակատագիրը: Կցանկանայի  ուշադրություն  հրավիրել վերջերս Հավանայում Պատրիարք Կիրիլի և Հռոմի Պապի համատեղ հայտարարությանը, որում  միջազգային հանրությանը  կոչ է արվում  անհապաղ միջոցներ ձեռք առնել դադարեցնելու  այդ տարածաշրջանից  քրիստոնյաների զանգվածային գաղթը>>-ասել էր Սերգեյ Լավրովը: Նա հույս էր հայտնել, որ  այդ կոչը արձագանք կգտնի միջազգային կառույցներում, այդ թվում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն