Միտրոպոլիտ Արսենի. Եվրոպան անտարբեր է փախստականների ճակատագրի նկատմամբ

//Միտրոպոլիտ Արսենի. Եվրոպան անտարբեր է փախստականների ճակատագրի նկատմամբ

Միտրոպոլիտ Արսենի. Եվրոպան անտարբեր է փախստականների ճակատագրի նկատմամբ

Agionօros  կայքի համաձայն`Մերձավոր Արևելքից  գաղթականներ ընդունելու պատճառով  Հունաստանի առանց այդ էլ քայքայված տնտեսությունը  հայտնվել է ավելի ծանր վիճակում: Այս պայմաններում Հունաստանի նկատմամբ  Եվրոպայի վերաբերմունքը  Ավստրիայի ուղղափառ թեմի  միտրոպոլիտ Արսենին անվանել է << ուղղակի ամոթալի>>: <<Kathpress>>  լրատվական գործակալությանը տված հարցազրույցում միտրոպոլիտը  նշել էր, որ   եվրոպական միասնությանը վտանգում է  անօրինական գաղթականության նկատմամբ Եվրամիության դիրքորոշումը: << Մշտապես  եվրոպացիները  միայն իրենց համար են  հոգ  տանում` խնդիրները բարդելով ուրիշների վրա: Դա կարող է դառնալ միացյալ Եվրոպայի վերջի սկիզբը>>-հայտարարել էր միտրոպոլիտը: Նա հայտարարել էր,  որ ներկայումս Հունաստանը հումանիտար ճգնաժամ է ապրում: Երկրի տնտեսությունը ավերված է, զանգվածային գործազրկություն է, խիստ կրճատվել են աշխատավարձերը: <<Իրավիճակը ավելի է  սրում ամեն օր 3-4 հազար փախստականների  մուտքը  Հունաստան: Այդ մարդկանց օգնություն է հարկավոր  և Հունաստանը  չի կարող թույլ տալ, որ նրանք  կործանվեն>>-ասել էր  միտրոպոլիտը: Հոգևորականի  խոսքով գաղթականներին օգնություն են ցուցաբերում  նաև եկեղեցին և հազարավոր մասնավոր անձինք, սակայն սեփական ուժերով Հունաստանը չի կարող դուրս գալ այդ ճգնաժամից , իսկ եթե իրավիճակը չփոխվի, ապա երկրում  վիճակը անկայուն կդառնա: << Փախստականների շրջանում մեծ է երեխաների թիվը, ովքեր ստիպված են գիշերել բաց երկնքի տակ: Հույները  իրենց առավելագույն ուժերով օգնում են  այդ մարդկանց, սակայն  նրանց համար անհասկանալի է  այդ ամենի նկատմամբ Եվրոպայի անտարբերությունը>>-հայտարարել էր միտրոպոլիտ Արսենին:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն