Միսսիսիպի նահանգում հոգևորականներին թույլատրել են հրազեն կիրառել ինքնապաշտպանության նպատակներով

//Միսսիսիպի նահանգում հոգևորականներին թույլատրել են հրազեն կիրառել ինքնապաշտպանության նպատակներով

Միսսիսիպի նահանգում հոգևորականներին թույլատրել են հրազեն կիրառել ինքնապաշտպանության նպատակներով

Ամերիկյան Միսսիսիպի նահանգի խորհրդարանի վերին պալատը` Սենատը  հաստատել է  օրինագիծը, համաձայն որի  հոգևորականներին թույլատրվում է հրազեն կիրառել ինքնապաշտպանության նպատակներով: Այս հարցը լրջորեն սկսեցին քննարկել  Հարավային Կարոլինա նահանգի Չարլստոն քաղաքի  եկեղեցում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ եկեղեցական ծառայության ժամանակ հանցագործը  հրազենային կրակոցով սպանել էր եկեղեցու հովվին և  հինգ հավատացյալների: << Եկեղեցու ինքնապաշտպանությունը Աստծուց տրված իրավունքն  է>>-հայտարարել էր Միսսիսիպի նահանգի Սենատի  արդարադատության հարցերով կոմիտեի նախագահ Շոն Տինդելը: Առաջիկայում օրենքը ներկայացվելու է նահանգի խորհրդարանի  ստորին պալատի  քննարկմանը:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն