Ապրիլի 5-ին ամերիկյան Միսսիսիպի նահանգի նահանգապետ Ֆիլ Բրայանտը օրենք է ստորագրել, որը  պետական և մասնավոր ընկերություններին թույլ է տալիս հրաժարվել միասեռ զույգերին ծառայություններ մատուցելուց, եթե դա հակասում է աշխատակիցների   կրոնական սկզբունքներին: Օրենքը սկսելէ գործել չնայած համասեռամոլների համայնքի և մի շարք կազմակերպությունների կողմից  ցուցադրված համառ դիմադրությանը: Փաստորեն նահանգապետի հաստատած նոր օրենքը պաշտպանում է այն մարդկանց, ովքեր չեն ընդունում միասեռ ամուսնությունները: Նահանգապետ Ֆիլ Բրայանտը հայտարարել էր, որ այդ նոր օրենքը ուղղակի ամրագրում է Սահմանադրությամբ  արդեն հաստատված հավատքի ազատությունը: Նոր օրենքի ընդունումը ողջունել է  Համաշխարհային քրիստոնեական խորհուրդը:  << ԱՄՆ-ում համասեռամոլ  համայնքը պայքար է սկսել   ամերիկյան ազգի քրիստոնեական արժեքների և հոգևոր մշակույթի  դեմ: Նրանք շատ լավ գիտակցում են, եթե հաջողվի աղավաղել   ավանդական արժեքները և պարտադրել իրենցը, ապա կարող են  գրավել ամբողջ աշխարհը: Սուրբ Գիրքը մեզ ասում է, որ  նման <<արժեքների>> հաստատումը  անեծք է մարդկանց կյանքերի համար: Դրանք խեղաթյուրում են  ընտանիք հասկացությունը,  կործանում ենԱստծո կողմից  անհատին տրված  հոգևոր բաղկացուցիչը: Եվ մենք ուրախ ենք, որ աշխարհում կան մարդիկ, ովքեր  չեն վախենում  պաշտպանել  քրիստոնեական արժեքները և ասել ճշմարտությունը: Միսսիսիպիի նահանգապետ Ֆիլ Բրայանտը  օրինակ  հանդիսացավ  պետական և հասարակական բոլոր գործիչների համար>>-ասել էր   Համաշխարհային քրիստոնեական խորհրդի վարչության նախագահ Յան Վոլկովը: