Միլիոնավոր երեխաներ  փախստական են դարձել

//Միլիոնավոր երեխաներ  փախստական են դարձել

Միլիոնավոր երեխաներ  փախստական են դարձել

Զինված բախումների և անկայում իրավիճակների պատճառով  Աֆղանստանից, Սիրիայից,  Սոմալիից, Սուդանից ավելի քան  4 միլիոն երեխաներ փախստական են դարձել: ՄԱԿ-ի լրատվական կենտրոնի տեղեկացմամբ` ՅՈՒՆԻՍԵՖ-ը  մտահոգություն է հայտնել, որ  զինված ընդհարումների շրջաններում երեխաների կյանքը վտանգվում է ամեն օր: Նրանց սպանում են,  հաշմանդամ դարձնում, առևանգում և հավաքագրում մահապարտ դարձնելու նպատակով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել էր, որ համաշխարհային հանրությունը պետք է  պաշտպանի  փախստականների կյանքը, անվտանգ պայմաններ ստեղծի նրանց համար և  թույլ չտա խտրական վերաբերմունք: 

By | 2015-10-06T13:17:14+00:00 October 6th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն