Reuters-ի համաձայն`երեխաների և կանանց ստրկության դեմ պայքարող  միանձնուհիների << Thaita Kum>> կազմակերպությունը իր գործունեությունը ընդլայնում  է 140 երկրներում: Այս մասին տեղեկացրել է կազմակերպության հովանավոր Ջոն Ստուձինսկին: Միանձնուհիների այդ կազմակերպությունը ստեղծվել է 2004թվականին Հռոմեա-Կաթոլիկ միջազգային միության կողմից: Կազմակերպության մեջ են մտնում 1100 միանձնուհի քույրեր, ովքեր աշխատում են 80 երկրներում: Կազմակերպության տվյալներով  մոտ 73 միլիոն մարդ ենթարկվում է առևանգումների և ստրկության: Առևանգվածների 70%-ը կանայք են` մեծամասամբ անչափահասներ: Այս երևույթի հիմնական պատճառը աղքատությունն է: Ստուձինսկու խոսքով, որպեսզի մուտք գործեն   մարմնավաճառների շրջանը  միանձնուհիները հագնվում են համապատասխան ձևով և փորձում են թափանցել հասարակաց տները: Նրանք նաև գումարներ են հավաքում  ստրկությունից  ետ գնելու  երեխաներին, որոնց վաճառել են  հարազատները Աֆրիկայում, Ֆիլիպիններում, Բրազիլիայում և Հնդկաստանում: