Մեծ Բրիտանիայում ավելացել է հակամուսուլմանական հանցագործությունների թիվը

//Մեծ Բրիտանիայում ավելացել է հակամուսուլմանական հանցագործությունների թիվը

Մեծ Բրիտանիայում ավելացել է հակամուսուլմանական հանցագործությունների թիվը

Russia Today-ի համաձայն`Մեծ Բրիտանիայում հաճախակի են դարձել  հակամուսուլմանական հողի վրա կատարվող հանցագործությունները: Միայն Լոնդոնում մուսուլմանների դեմ կատարվող հարձակումների թիվը ավելացել է 70%-ով: Շատ հաճախ հանցագործություններից տուժում են կանայք, ովքեր անմիջապես  ուշադրություն են գրավում իրենց հագուստով: Հակաիսլամական  տրամադրությունների աճի և հարձակումների հետևանքով Մեծ Բրիտանիայի կառավարությունը ծրագրել է  փոխել ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների սահմանումը` հատուկ կատեգորիայում առանձնացնելով մուսուլմանների դեմ կատարվող հարձակումները և բռնարարքները: Վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ  աջակցելու է մուսուլմաններին և պայքարելու է  նրանց դեմ, ովքեր ատելություն են  սերմանում: 

By | 2015-10-28T14:14:28+00:00 October 28th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն