Մայր Թերեզային սրբերի շարքին կդասեն հաջորդ տարի

//Մայր Թերեզային սրբերի շարքին կդասեն հաջորդ տարի

Մայր Թերեզային սրբերի շարքին կդասեն հաջորդ տարի

Վատիկանում ավարտվել է Մայր Թերեզայի սրբացման  նախապատրաստական գործընթացը, որի վերաբերյալ   փաստաթղթերը արդեն  հանձնել են Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ին: Այս մասին տեղեկացնում է Հնդկաստանի  <<Malayala Manorama>>  թերթը` վկայակոչելով  Վատիկանի աղբյուրներին: Ամենայն հավանականությամբ  հաջորդ տարվա փետրվարին Պապը կարդինալների խորհուրդ կհրավիրի, որպեսզի պաշտոնապես որոշվի  Մայր Թերեզային սրբերի շարքին դասելու  արարողության օրը: Հնդկաստանի կաթոլիկ առաջնորդները Հռոմի Պապին  խնդրել են  հնարավորինս արագացնել  սրբացման հետ կապված գործընթացը:

By | 2015-10-27T14:37:24+00:00 October 27th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն