Մալազիայում մուսուլմաններին թույլատրել են քրիստոնեություն ընդունել

Գլխավոր/Նորություններ/Մալազիայում մուսուլմաններին թույլատրել են քրիստոնեություն ընդունել
  • Մալազիայում մուսուլմաններին թույլատրել են քրիստոնեություն ընդունել Համաշխարհային քրիստոնեական նորություններ գործակալության տեղեկացմամբ` Մալազիայի Գերագույն դատարանի որոշմամբ մուսուլմաններին թույլատրվում է պաշտոնապես փոխել հավատքը և քրիստոնեություն ընդունել: Մալազիայի բնակչության մեծ մասը մուսուլման է և քրիստոնյաները ենթարկվում են հալածանքների և հետապնդումների: > միջազգային իրավապաշտպան կազմակերպության գլխավոր տնօրեն Դևիդ Քարիի խոսքով այդ որոշումը կբարելավի կրոնական ազատության վիճակը Մալազիայում:>-ասել էր Դևիդ Քարին: Ըստ նրա Մալազիայի կառավարությունում և հասարակության մեջ կան չափավոր մուսուլմաններ, ովքեր աջակցել են դատարանի ընդունած որոշմանը: >-ասել էր Դևիդ Քարին:

Մալազիայում մուսուլմաններին թույլատրել են քրիստոնեություն ընդունել

Համաշխարհային քրիստոնեական նորություններ գործակալության  տեղեկացմամբ`  Մալազիայի  Գերագույն դատարանի որոշմամբ  մուսուլմաններին թույլատրվում է պաշտոնապես  փոխել հավատքը և քրիստոնեություն ընդունել:  Մալազիայի բնակչության մեծ մասը մուսուլման է և քրիստոնյաները ենթարկվում են  հալածանքների և հետապնդումների: << Open Doors>> միջազգային իրավապաշտպան կազմակերպության գլխավոր տնօրեն  Դևիդ Քարիի խոսքով  այդ որոշումը կբարելավի կրոնական ազատության վիճակը Մալազիայում:<< Մալազիայում քրիստոնյա լինելը շատ վտանգավոր էր և ոչ  միայն իսլամական ծայրահեղականների պատճառով: Երկրում  գործող օրենքները և  պաշտոնական գրանցումը  սահմանափակում են  մարդու ազատությունը  հավատքի  ընտրության հարցում>>-ասել էր  Դևիդ Քարին: Ըստ նրա  Մալազիայի կառավարությունում և հասարակության մեջ կան չափավոր  մուսուլմաններ, ովքեր աջակցել են դատարանի ընդունած որոշմանը: << Սպասվում է, որ որոշումը  բողոքարկելու են իսլամական կազմակերպությունները, հնարավոր է նաև պաշտոնական մարմինները: Այնուամենայնիվ դատարանի  վճիռը  շատ դրական քայլ է և  ապագայում կտեսնենք այս հարցի շուրջ ինչ զարգացումներ կլինեն: Ցանկանում եմ, որպեսզի  նման որոշումներ ընդունվեն  նաև իսլամական մյուս պետություններում>>-ասել էր Դևիդ Քարին: