Մահացել Է Իգոր Նիկիտինը

Գլխավոր/Նորություններ/Մահացել Է Իգոր Նիկիտինը

Մահացել Է Իգոր Նիկիտինը

Հոկտեմբերի 27-ին  50  տարեկան հասակում  վախճանվել  է ТБН-Россия հանրային հեռուստաալիքի նախագահ Իգոր Նիկիտինը: Կյանքից հեռացավ հրաշալի մի մարդ, հավատարիմ քրիստոնյա, սիրող ամուսին և հայր:  Իգոր Նիկիտինը  տարիներ շարունակ իր ուժերը ներդրել է ամբողջ աշխարհում  Աստծո Խոսքի տարածմանը: Նրա կյանքն ամբողջությամբ Աստծո գործին ծառայելու հրաշալի օրինակ է: Իգոր Նիկիտինը աջակցում էր բարեգործական կազմակերպություններին, օգնում թմրամոլների  և գինեմոլների վերականգնողական կենտրոնների ստեղծմանը,  հասարակության մեջ նախկին կալանավորների  ադապտացմանը: Նրա ղեկավարած թիմն իր ուրույն և կարևոր տեղն է զբաղեցնում  քրիստոնեական հեռահաղորդակցության համաշխարհային դաշտում: TBN Armenia-ի աշխատակազմը իր խորը ցավակցությունն է հայտնում Իգոր Նիկիտինի մահվան կապակցությամբ: Իգոր Նիկիտինի  լուսավոր հիշատակը վառ կմնա  նրան ճանաչողների սրտերում: