Ամերիկացի հայտնի հեռուստաքարոզիչ, ավետարանիչ Մորիս Սերուլոն  մտադիր է Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո  քաղաքի արվարձանում քրիստոնեական թեմատիկայով  զբոսայգի կառուցել: Այս մասին տեղեկացնում է Christian  Post-ը:  84-ամյա Սերուլոն ղեկավարում է  World Evangelism ծառայությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Սան Դիեոգոյում: Նա դիմել է քաղաքի իշխանություններին  զբոսայգի կառուցելու թույլտվություն ստանալու համար: Նախատեսված է այգում կառուցել  աստվածաշնչյան թեմաներին նվիրված թանգարան,  մոտ 6 մետր բարձրությամբ  Լացի Պատը և քրիստոնեությանը վերաբերող այլ  կառույցներ: Այգու կառուցման համար կծախսվի  125 միլիոն դոլար: Այդ նախագիծը մշակում են արդեն 4 տարի: Սպասվում է որ աշխատանքները  կավարտվեն 2018 թվականին: Սերուլոյի ծառայության  գործադիր տնօրեն  Ջիմ Պաների խոսքով  թեմատիկ զբոսայգին  բիզնես նախագիծ է, սակայն  հիմքում քրիստոնեական թեմաներն են:  Հաշվարկների համաձայն այգու շահույթը  տարեկան կկազմի 86 միլիոն դոլար, կգրավի մեծ թվով  զբոսաշրջիկների: