Լրանում է Ֆրանցիսկ I-ի պապության երեք տարին

//Լրանում է Ֆրանցիսկ I-ի պապության երեք տարին

Լրանում է Ֆրանցիսկ I-ի պապության երեք տարին

Մարտի 13-ին լրանում է Ֆրանցիսկ I-ի պապության երեք տարին: 2013թվականի մարտի 13-ին  արգենտինացի կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն ընտրվեց Հռոմի Պապ և վերցրեց Ֆրանցիսկ անունը:<<IL  Sismografo>> կայքը  Ֆրանցիսկ I-ի պապության երեք տարիների  վերաբերյալ  վիճակագրական տվյալներ է հրապարակել, համաձայն որի այդ ընթացքում Պապը ելույթ է ունեցել  և քարոզել  ավելի քան 800 անգամ, կատարել է 382 պատարագ, անցկացրել է 124 ընդունելություն, 168 անգամ կարդացել է <<Angelus>> աղոթքը սուրբ Պետրոսի  հրապարակում և այլ վայրերում, 12 ուղևորություն է կատարել Իտալիայի սահմաններից դուրս: Սուրբ Գահին գտնվելու  ընթացքում  Պապը  այցելել է Հռոմի և նրա արվարձանների ավելի քան15 կաթոլիկ թեմեր և համայնքներ, 11ուղևորություն է կատարել Իտալիայի տարբեր շրջաններ, հրապարակել  է153 ուղերձներ: 

About the Author:

Թողնել Հաղորդագրություն