Լոնդոնում քննարկելու են ծայրահեղական քարոզչության դեմ պայքարի հարցերը

//Լոնդոնում քննարկելու են ծայրահեղական քարոզչության դեմ պայքարի հարցերը

Լոնդոնում քննարկելու են ծայրահեղական քարոզչության դեմ պայքարի հարցերը

Դեկտեմբերի 15 -16-ին Լոնդոնում կայանալու է  մուսուլմանական  միջազգային 11-րդ համաժողովը, որին մասնակցելու են  մուսուլման հոգևոր առաջնորդներ Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Իրանից, Ղազախստանից, Թուրքիայից, Սաուդյան Արաբիայից և այլ երկրներից:  Քննարկվող գլխավոր թեման  մուսուլման երիտասարդների շրջանում << Իսլամական պետություն>> խմբավորման  գաղափարախոսության տարածումն է և դրա դեմ պայքարը: Նշենք, որ մուսուլմանական համաժողովը առաջին անգամ է կայանալու Ռուսաստանի սահմաններից դուրս: << Սկզբում այդ համաժողովը ուներ համառուսաստանյան կարգավիճակ, հետո դարձավ եվրասիական: Նախորդ տարի համաժողովը ստացավ միջազգային կարգավիճակ, երբ համաժողովին սկսեցին ակտիվորեն  մասնակցել եվրոպացի մուսուլմանները>>-հայտարարել է   Ռուսաստանի մուսուլմանների հոգևոր  վարչության  մամուլի ծառայությունը:

By | 2015-12-14T13:05:25+00:00 December 14th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն