Լիտվայի կաթոլիկ եկեղեցին  մտադիր է արձագանքել  Ֆրանցիսկ I Պապի կոչին և ապաստան տալ  իրաքցի քրիստոնյաների: Այս մասին BNS գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Լիտվայի Եպիսկոպոսների Կոնֆերանսի  նախագահ, Վիլնյուսի արքեպիսկոպոս Գինտարաս Գրուշասը: Արքեպիսկոպոսի խորսքով  եկեղեցին լիտվացի կաթոլիկներին  կոչ է անում  ցուցաբերել քրիստոնեական գթասրտություն և ընդունել  գաղթական քրիստոնյա ընտանիքների: Նրա խոսքով  Լիտվայում գործում են կաթոլիկ 700 թեմեր, սակայն փախստականներին հավասարափաչ չեն բաժանի թեմերի մեջ` հաշվի առնելով դրանց  հնարավորությունները: Արքեպիսկոպոս Գրուշասը  հայտնել է նաև, որ  եկեղեցու ներկայացուցիչները իրաքցի քրիստոնյաներին ապաստան տալու հարցը  համաձայնեցնելու են պետական կառույցների հետ: