Կիևում Լեհաստանի դեսպանությունը   բողոքի նոտա է ուղարկել Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությանը  Հովհաննես-Պողոս  II Պապի հուշարձանը պղծելու համար: Վերջերս անհայտ անձինք  կտրել էին Լվովի շրջանի Դրոգոբիչ քաղաքում գտնվող Պապի արձանի ձեռքը : Բողոքի նոտայում Լեհաստանի կառավարությունը << խոր մտահոգություն է>> հայտնում այդ դեպքի առիթով: Տեղի իրավապահների կարծիքով հանցագործները ցանկացել էին    արձանից կտրած մասը վաճառել  մետաղ  գնողներին: