CNA-ի համաձայն`մարտի 12-ին Պերուի մայրաքաղաք Լիմայում  անցկացված կյանքի պաշտպանության  ցույցին մասնակցել էր  ավելի քան 750 հազար  մարդ: Միջոցառումը անցկացվել էր Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի օրհնությամբ: Կարդինալ Խուան Լուիս Տորնեն  ներկաներին կոչ էր  արել  աղոթել ընտանիքի, կանանց համար, որպեսզի վերջիններս հրաժարվեն հղիության արհեստական ընդհատումներ կատարելուց: Կարդինալի խոսքով հղիության ընդհատումներ կատարած  կանայք  ներման կարիք ունեն, քանի որ նրանք սեփական երեխայի սպանություն են կատարել: Կյանքի պաշտպանության համար  քայլերթի մասնակիցները   անցել էին քաղաքի  փողոցներով, դուրս եկել առափնյա հրապարակ, որտեղ  միտինգ էր կայացել, իսկ հետո համերգ`նվիրված կյանքի իրավունքի, կնոջ արժանապատվության  և ընտանիքի պաշտպանությանը: Այդ միջոցառմանը մասնակցել էին Պերուի   քրիստոնեական բոլոր հարանվանությունների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, նախագահական ընտրությունների թեկնածուներ, հասարակական կազմակերպությունների  անդամներ: