Կուբայում հանդիպելու են Հռոմի Պապը և Պատրիարք Կիրիլը

//Կուբայում հանդիպելու են Հռոմի Պապը և Պատրիարք Կիրիլը

Կուբայում հանդիպելու են Հռոմի Պապը և Պատրիարք Կիրիլը

Համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է   Ֆրանցիսկ I Պապի և  Պատրիարք Կիրիլի   առաջիկա հանդիպումը, որը տեղի  է  ունենալու  փետրվարի 12-ին Կուբայի մայրաքաղաք Հավանայի հարևանությամբ գտնվող  Խոսե Մարտի  օդանավակայանում:  Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդիի հայտարարության համաձայն հանդիպումը  տևելու է ավելի քան 2 ժամ: Մոսկվայի պատրիարքությունը և Սուրբ Գահը  հուսով են , որ  եկեղեցական  առաջնորդների պատմական այս հանդիպումը  մի նոր մակարդակի կհասցնի Հռոմեա- կաթոլիկ և Ռուս ուղղափառ եկեղեցիների հարաբերությունները: Ռուս եկեղեցու և Վատիկանի  մամուլի ծառայությունների համատեղ հայտարարության մեջ ասված է.<<Երկար ժամանակ նախապատրաստվող այս հանդիպումը վկայում  է  երկու եկեղեցիների միջև  հարաբերությունների նոր փուլի սկսման  մասին>>: Ֆրանցիսկ Պապի և Պատրիարք Կիրիլի հանդիպման ժամանակ քննարկվող  գլխավոր թեման    քրիստոնյաների հալածանքներն են Մերձավոր Արևելքում: Հանդիպման արդյունքների հիման վրա համատեղ հռչակագիր  է ստորագրվելու: Նշենք, որ հանդիպման օրը    փետրվարի 12-ն  է ընտրվել այն պատճառով, որ Պատրիարք Կիրիլը  Լատինական Ամերիկայի երկրներ կատարելիք այցի շրջանակներում  փետրվարի 11-ին ժամանելու է Կուբա: Այդ  նույն ժամանակ Պապը Հավանայում կանգ է առնելու  Մեքսիկա  կատարելիք այցը շարունակելու համար: Նշենք, որ Ռուս ուղղափառ  և Հռոմեա-կաթոլիկ եկեղեցիների առաջնորդների հանդիպումը  նախապատրաստվում էր ավելի քան 20 տարի շարունակ: Կաթոլիկ եկեղեցին բազմիցս առաջարկել էր հանդիպել, սակայն  Մոսկվայի պատրիարքությունը  մերժել էր  նշելով,  որ դա հնարավոր կլինի  միայն երկու եկեղեցիների միջև հակասությունները  վերացնելուց հետո: Ռուս եկեղեցին  դժգոհ է Արևմտյան  Ուկրաինայում   հունա-կաթոլիկ  եկեղեցու գործունեությունից, ինչի արդյունքում Արևմտյան Ուկրաինայում  փաստացի  դադարել են գործել   ուղղափառ  թեմերը:

By | 2016-02-08T13:08:39+00:00 February 8th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն