Կկայանա համաշխարհային հովվական Synergize 2016  կոնֆերանսը

//Կկայանա համաշխարհային հովվական Synergize 2016  կոնֆերանսը

Կկայանա համաշխարհային հովվական Synergize 2016  կոնֆերանսը

2016թվականի հունվարի 19-21-ը ամերիկյան Ֆլորիդա նահանգի  Օռլանդո քաղաքում կայանալու է  համաշխարհային հովվական  <<Synergize 2016>> կոնֆերանսը, որին մասնակցելու են քրիստոնեական խոշոր հարանվանությունների և համայնքների ներկայացուցիչներ: Կոնֆերանսը նվիրվելու է  այս սերնդի ժամանակ Հիսուսին  մեկ միլիարդ հոգիներ բերելու շարժման  մարտավարության հարցերին:  <<Billion Soul>> շարժումը  սկսվել է 2002թվականին: Շարժման նպատակն է Եկեղեցուն ապահովել  լավագույնս պատրաստված հովիվներով, ինչը թույլ կտա  իրականացնել շարժման գլխավոր` մեկ միլիարդ մարդու Հիսուսին բերելու ծրագիրը: Երկու տարին մեկ  65 երկրներից  ավելի քան 225 հարանվանությունների, քրիստոնեական շարժումների  և համայնքների ներկայացուցիչներ  հավաքվում են և քննարկում  ծրագրի իրականացման ընթացքը և դրա  հետ կապված հարցերը: 14 տարիների ընթացքում  <<Billion Soul>> շարժումը  միավորել է ավելի քան 60 հազար քրիստոնյա առաջնորդների ողջ աշխարհում, ովքեր ներկայացնում են 475 հազար եկեղեցիներ: 

By | 2015-12-18T14:23:30+00:00 December 18th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն