Կիպրոսում վերականգնում են ուղղափառ վանքը

Գլխավոր/Նորություններ/Կիպրոսում վերականգնում են ուղղափառ վանքը
  • Կիպրոսում վերականգնում են ուղղափառ վանքը

Ուղղափառ քրիստոնյաները և թուրք մուսուլմանները  միասին վերականգնում են  Կիպրոսի թուրքական մասի հյուսիս- արևելքում գտնվող  Անդրեաս  առաքյալի վանքը:  Վանքը  կառուցվել է 19-րդ դարում, այն վայրում, որտեղ  ավանդության համաձայն առաքյալը  հրաշքով աղբյուր էր ստեղծել: Այդ վայրը ուխտատեղի էր դարձել  ինչպես քրիստոնյաների, այնպես էլ մուսուլմանների համար: Սակայն 1974 թվականին Կիպրոսը հունական և թուրքական մասերի  բաժանվելուց   հետո  վանքը ամայացավ: Վանքի վերականգման աշխատանքների համար անհրաժեշտ է մոտ 6 միլիոն եվրո: Կիպրոսի  պատմական ժառանգության  հարցերով  կոմիտեի անդամ Թաքիս Հաջիդեմետրիուի խոսքով`  վերականգման աշխատանքներին  մուսուլմանների և քրիստոնյաների միասնական մասնակցությունը վկայում է, որ  կղզում ոչ մի  վիճահարույց հարցեր չկան տարբեր  կրոնների  հետևորդների միջև: