Romfea գործակալության համաձայն` Կիպրոսի ուղղափառ, հայկական, մարոնիտ,  կաթոլիկ եկեղեցիների արքեպիսկոպոսները և  մուֆթին   հռչակագիր են ստորագրել, որում  դատապարտում են խաղաղ բնակչության դեմ  ագրեսիայի,  ահաբեկչության, բռնությունների բոլոր ձևերը ամբողջ աշխարհում: Հայտարարությունը ստորագրել են  Կիպրոսի ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս  Քրիզոսթոմը, թուրք մուսուլմանների մուֆթի Թալիփ Աթալայը, հայ արքեպիսկոպոս Նարեկը, մարոնիտ արքեպիսկոպոս Սույեֆը և հռոմեա-կաթոլիկ եպիսկոպոս  Եժի Կրայը: <<Պատերազմները,  դաժանությունը կամ էլ բռնարարքները խաղաղ բնակչության դեմ չեն կարող  արդարացվել  Աստծո անունով >>- ասված է հայտարարության մեջ: Հանդիպման մասնակիցները  հայտարարել էին նաև, որ  ապագան հնարավոր չի առանց հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի  և խաղաղ գոյակցության: << Բոլորս պատասխանատվություն ենք կրում  մեր խոսքով և գործով  հաստատելու, որ հարգանքը  մարդկային կյանքի և արժանապատվության հանդեպ   ավելի զորեղ է, քան ահաբեկչությունը և աղավաղված կրոնի  անունից կատարվող հանցագործությունները>>-նշված է հռչակագրում: