Կայանալու է որբության հարցերին  նվիրված համառուսաստանյան կոնֆերանս 

Գլխավոր/Նորություններ/Կայանալու է որբության հարցերին  նվիրված համառուսաստանյան կոնֆերանս 
  • Կայանալու է որբության հարցերին  նվիրված համառուսաստանյան կոնֆերանս 

Կայանալու է որբության հարցերին  նվիրված համառուսաստանյան կոնֆերանս 

Մարտի 24-25-ը  Մոսկվայում կայանալու է << Մինչև վերջինը>> կոչվող համառուսաստանյան  կոնֆերանսը, որը կազմակերպել է <<Ռուսաստանը առանց որբերի>> միությունը:  Կոնֆերանսը նպատակ ունի  Ռուսաստանի բոլոր շրջաններից հրավիրված հազարավոր  պատգամավորներին ոգևորել   օգնելու յուրաքանչյուր ծնողազուրկ երեխայի համար ընտանիք կամ էլ աջակցության խումբ գտնելու հարցում: Հրավիրվում են մասնակցելու այն  եկեղեցիների  հովիվները և ծառայողները, որտեղ  բացակայում է ծնողազուրկ կամ լքված երեխաների հետ կապված ծառայությունը:  Կոնֆերանսի երկու օրերի ընթացքում եկեղեցիների ներկայացուցիչները    կստանան  որդեգրման վերաբերյալ բազմաթիվ  տեղեկություններ, քանի որ որդեգրել ցանկացող  անձինք  առաջին հերթին դիմում են եկեղեցուն`ակնկալելով    հատուկ աջակցություն    և իմաստուն խորհուրդներ: