Կաթոլիկ աշխարհը տոնեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը: Մարտի 26-ի երեկոյան Հռոմի Պապ  Ֆրանցիսկ I-ը  Հարության տոնի եկեղեցական հանդիսավոր  արարողություն էր կատարել սուրբ Պետրոսի տաճարում: Արարողության ժամանակ Պապը  մկրտել էր 12 մարդու, որոնցից ամենակրտսերը 21տարեկան էր, իսկ ավագը` 60: Նրանցից  վեցը ալբանացիներ են, չինացի, կամերունցի, իտալացի, հնդիկ և Իտալիայում  Հարավային Կորեայի  դեսպանը կնոջ հետ: Մարտի 27-ի առավոտյան  սուրբ Պետրոսի հրապարակում  Պապը  առաջնորդեց  Հարության տոնի երկրորդ Պատարագը, որին ներկա էին  տարբեր վայրերից Վատիկան ժամանած հազարավոր հավատացյալներ : Արարողությունը կատարվել էր տարբեր լեզուներով, մասնավորապես  Ավետարանը կարդացել էին  լատիներենով  և հունարենով: Պատարագի ավարտից հետո  Հռոմի Պապը  հավատացյալներին դիմել էր ավանդական <<Քաղաքին  և աշխարհին>> ուղերձ- քարոզով: