Կաթոլիկ գործիչները դեմ են Դոնալդ Տրամպին

Գլխավոր/Նորություններ/Կաթոլիկ գործիչները դեմ են Դոնալդ Տրամպին

Կաթոլիկ գործիչները դեմ են Դոնալդ Տրամպին

Christian Post-ի համաձայն` ԱՄՆ-ի  կաթոլիկ հայտնի  30 գործիչներ  հայտարարություն են հրապարակել, համաձայն որի Դոնալդ Տրամպը արժանի չէ  նախագահի պաշտոնին: Հայտարարության հեղինակները Տրամպին մեղադրել են, որ նա ամերիկյան քաղաքականությունը հասցրել է գռեհկության մի նոր մակարդակի: <<Նա ընտրողների ռասիստական և  ազգայնամոլական տրամադրությունները մանիպուլյացիայի է ենթարկում, ինչը  անընդունելի է ճշմարիտ քրիստոնյաների համար: Նա խոստացել է, որ նախագահ ընտրվելու դեպքում  զինվորականներին  կհրամայի կտտանքների ենթարկել ահաբեկչության համար կասկածյալներին և  սպանել  ահաբեկիչների ընտանիքներին: Նման  գործողությունները անընդունելի են Եկեղեցու համար և վարկաբեկում են երկիրը>>-ասված է հայտարարության մեջ:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն