Կաթոլիկ եպիսկոպոսը դեմ է ԱՄՆ-ի փոխնախագահին պարգևատրելուն

//Կաթոլիկ եպիսկոպոսը դեմ է ԱՄՆ-ի փոխնախագահին պարգևատրելուն

Կաթոլիկ եպիսկոպոսը դեմ է ԱՄՆ-ի փոխնախագահին պարգևատրելուն

Ամերիկացի կաթոլիկ եպիսկոպոս  Քևին  Ռոդսը  դեմ է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին  Նոտր Դամ  կաթոլիկ համալսարանի  բարձրագույն պարգևին  արժանացնելուն: Բայդենը հրապարակավ աջակցում է միասեռ ամուսնություններին և հղիության արհեստական ընդհատումներին, ուստի եպիսկոպոսի կարծիքով  նման հայացքներ ունեցող անձը չի կարող  ճշմարիտ կաթոլիկ համարվել: Նոտր Դամ  համալսարանի տնօրենին ուղարկած նամակում Քևին  Ռոդսը  գրել է.  <<Եկեղեցին մշտապես  հիշեցնում է պաշտոնատար անձանց` հատկապես կաթոլիկություն դավանողներին, որ յուրաքանչյուրի սրբազան պարտքն է  դեմ կանգնել  այն օրենքներին, որոնք թույլատրում են հղիության արհեստական ընդհատումներ և  ոչնչացնում են  ավանդական ամուսնության հասկացությունը: Ես  համաձայն չեմ, որ  նման բարձր պարգևի արժանանա այն մարդը, ով  բացահայտ կողմ է այդ օրենքներին:  Կաթոլիկ համալսարաններում սովորեցնում ենք կյանքում հավատարիմ մնալ  կարևոր պատվիրաններին և դա պետք է տեսնենք նաև այն մարդկանց կյանքում, որոնց ցանկանում ենք պարգևատրել>>: Նշենք, որ Նոտր Դամ  համալսարանը  ամեն տարի պատվո շքանշանով պարգևատրում է այն կաթոլիկներին, ովքեր ավանդ ունեն   քրիստոնեական  արժեքների տարածման գործում: Մրցանակը շնորհվում է 1883 թվականից: Այդ պարգևին արժանացել են  բազմաթիվ հոգևորականներ, փիլիսոփաներ, պատմաբաններ, գրողներ, դիվանագետներ և քաղաքական գործիչներ: Համալսարանի ղեկավարության որոշմամբ այս տարի  պարգևին  արժանացել են դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը  և հանրապետական կոնգրեսական Ջոն Բեյները:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն