Վատիկանում ավարտվել է  Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու   ընտանիքի  հարցերին նվիրված եպիսկոպոսների  ժողովը: Վերջին նիստում   հաստատվել էր  եզրափակիչ  զեկույցը, որը պատրաստել էր  Ֆրանցիսկ  I–ի  կողմից նշանակված 10  եպիսկոպոսներից կազմված  հատուկ հանձնաժողովը: 94 կետերից կազմված այդ զեկույցի համաձայն եկեղեցին  մերժում է միասեռ ամուսնությունները,  միաժամանակ նշելով, որ  անհրաժեշտ է հարգել  յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը` անկախ նրա սեռական ուղղվածությունից: Փաստաթղթում  բացարձակ անհանդուրժողական վերաբերմունք  է  դրսևորված    մանկապղծության նկատմամբ, իսկ կրկնակի ամուսնությունների կոնկրետ դեպքերով   պետք է զբաղվեն  տեղի համայնքների հոգևորականները:  Ընտանեկան բռնությունների հարցում էլ  անհրաժեշտ է  համագործակցել իրավապահների հետ: Նշենք, որ կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների 14-րդ այս համաժողովը  նվիրված էր  ընտանիքի հարցերին,   եկեղեցու և հասարակության կյանքում ընտանիքի ունեցած  դերին: Ժողովին  մասնակցում  էին  270  պատգամավորներ  այդ թվում 74 կարդինալներ, 102 եպիսկոպոսներ , փորձագետներ և  հոգևորականներ: Քննարկումներին ներկա էին եղել  ամուսնական 18 զույգեր, ովքեր  իրենց կարծիքն էին հայտնել  ժամանակակից ընտանիքի  պրոբլեմների վերաբերյալ: