The Catholic Herald թերթի համաձայն`դեկտեմբերի 8-ից սկսվող Գթասրտության հոբելյանական տարվա ընթացքում Կաթոլիկ եկեղեցին օգնելու է կարիքավոր և անապահով ընտանիքներին մարել կոմունալ ծառայությունների պարտքը: Նման որոշում է կայացրել Կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսը: Կոնֆերանսի նախագահ, եպիսկոպոս Պաոլո Ջենտիլին հայտարարել է, որ կաթոլիկ եկեղեցին մտահոգված է անապահով ընտանիքների թվի մեծացմամբ: <<Եկեղեցին միշտ կոչ է արել ներել պարտքերը: Մենք ցանկանում ենք գործնական քայլեր ձեռնարկել, թեթևացնել աղքատ ընտանիքների վիճակը, մարել նրանց կոմունալ ծառայությունների պարտքերը>>-ասել էր Պաոլո Ջենտիլին: Սկզբում հոգևորականները դիմելու են կոմունալ ծառայություններ տրամադրող ընկերություններին` խնդրելով չեղյալ համարել անապահով ընտանիքների պարտքերը: Օգնությունը սկսվելու է Հռոմում, իսկ հետո շարունակվելու է մյուս քաղաքներում: