Կաթոլիկ եկեղեցին հրեաների հետ փոխհարաբերությունների վերաբերյալ պատմական փաստաթուղթ է հրապարակել

//Կաթոլիկ եկեղեցին հրեաների հետ փոխհարաբերությունների վերաբերյալ պատմական փաստաթուղթ է հրապարակել

Կաթոլիկ եկեղեցին հրեաների հետ փոխհարաբերությունների վերաբերյալ պատմական փաստաթուղթ է հրապարակել

Վատիկանի  հրեաների հետ փոխհարաբերությունների հարցերով հանձնաժողովը դեկտեմբերի 10-ին հրապարակել է պատմական փաստաթուղթ`<<Աստծո պարգևները և կոչումը անդառնալի են>>, որում ներկայացված են նոր սկզբունքները կաթոլիկության և հուդայականության  փոխհարաբերություններում:Փաստաթղթում  ասված է, որ  այսուհետ   կաթոլիկները  չեն փորձելու  հրեաներին քրիստոնեության դարձնել և միսիոներական գործունեություն չեն ծավալելու հրեաների շրջանում: Դրա փոխարեն  կաթոլիկները հրեաներին ընդունելու են որպես Աստծո Խոսքի կրողներ: Փաստաթղթի համաձայն  հրեաները և կաթոլիկները  պետք է եղբայրական երկխոսության շնորհիվ  ավելի լավ ճանաչեն միմյանց, հաշտվեն, համատեղ աշխատեն  արդարության, խաղաղության համար և պայքարեն հակահրեականության ցանկացած դրսևորման դեմ: Նշենք, որ նոր  փաստաթուղթը   կապված է  ոչ քրիստոնյա կրոնների  նկատմամբ Կաթոլիկ եկեղեցու  փոխհարաբերությունների մասին հռչակագրի ընդունման 50-ամյակի հետ: Այդ հռչակագրում կաթոլիկ եկեղեցին  հանել էր հրեաների դեմ    Հիսուս Քրիստոսին խաչելու  դարավոր մեղադրանքը:

By | 2015-12-11T12:14:44+00:00 December 11th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն