Կարդինալ Կ. Կոխ. Իսլամական պետությունը սատանայական խմբավորում է

Գլխավոր/Նորություններ/Կարդինալ Կ. Կոխ. Իսլամական պետությունը սատանայական խմբավորում է

Կարդինալ Կ. Կոխ. Իսլամական պետությունը սատանայական խմբավորում է

Քրիստոնեական միաբանության պապական խորհրդի նախագահ, կարդինալ Կուրտ Կոխը  <<Իսլամական պետություն>> խմբավորմանը բնութագրել է, որպես <<սատանայական>>ահաբեկչական  խմբավորում:  Գերմանիայի Շվեբիշ Գմյունդե  քաղաքում կայացած  էկումենիկ կոնֆերանսի ժամանակ կարդինալը հայտարարել էր, որ այսօր իրենց  հավատքի համար քրիստոնյաներին մահ է սպառնում աշխարհի 25 երկրներում : Կարդինալ Կուրտ Կոխը  միաժամանակ մտահոգություն էր հայտնել, որ  համաշխարհային լրատվամիջոցները  աչք են փակում այդ դեպքերի նկատմամբ:Ավելի վաղ << Իսլամական պետությանը>> նման ձևով էր բնութագրել  նաև Մոսկվայի Սինոդի արտաքին եկեղեցական կապերի բաժնի վարիչ, միտրոպոլիտ Իլարիոնը: Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո նա այցելել էր Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատուն և ցավակցությունների գրքում գրել էր. <<Ահաբեկիչները սատանայի ծառաներն են, չնայած իրենց հրեշավոր  հանցագործությունները քողարկում են կրոնական կարգախոսներով>>: