Կանադան անհանգստացած է  Հյուսիսային Կորեայի դատարանի խիստ վճռով

//Կանադան անհանգստացած է  Հյուսիսային Կորեայի դատարանի խիստ վճռով

Կանադան անհանգստացած է  Հյուսիսային Կորեայի դատարանի խիստ վճռով

Կանադայի  իշխանությունները մտահոգություն են հայտնել Հյուսիսային Կորեայի Գերագույն դատարանի կայացրած  վճռի առնչությամբ, համաձայն որի Կանադայի քաղաքացի, ազգությամբ կորեացի քրիստոնյա հովիվ, 60-ամյա  Հեն  Սու Լիմին  դատապարտել են ցմահ  բանտարկության: <<Կանադան անհանգստացած է չափազանց խիստ դատավճռով`հատկապես հաշվի առնելով  պարոն  Լիմի  տարիքը և թույլ առողջությունը>>-հայտարարել է Կանադայի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ֆրանսուա Լասալը: Նրա խոսքով չնայած բազմաթիվ հարցումներին,  կանադացի պաշտոնատար անձանց  արգելել են հանդիպել բանտարկված հովվի հետ: Փաստորեն այս կերպ Հյուսիսային Կորեան խախտել է դեսպանատների  փոխհարաբերությունների վերաբերյալ Վիենայի համաձայնագիրը: Նշենք, որ Հեն  Սու Լիմը, ով   միսիոներական և բարեգործական նպատակներով բազմիցս  այցելել էր Հյուսիսային Կորեա, բանտարկվել է այս  տարվա հունվարին: Նրան մեղադրում են  իշխանափոխություն կատարելու փորձի  համար: Հուլիսին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ  քրիստոնյա հովիվը  <<ընդունել>>  էր իր մեղքը:

By | 2015-12-18T14:18:35+00:00 December 18th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն