Կամերունի բանակը ոչնչացրել է ավելի քան 100 իսլամիստ գրոհայինների

//Կամերունի բանակը ոչնչացրել է ավելի քան 100 իսլամիստ գրոհայինների

Կամերունի բանակը ոչնչացրել է ավելի քան 100 իսլամիստ գրոհայինների

Կամերունի հյուսիսում  բանակի  իրականացրած լայնամասշտաբ գործողությունների ժամանակ ոչնչացրել են <<Բոկո հարամ>> իսլամական խմբավորման ավելի քան100 գրոհայինների: Այս մասին տեղեկացրել է  Կամերունի  պաշտպանության նախարարությունը: Նախարարության տվյալներով  Կամերունի բանակային ստորաբաժանումները  հատուկ գործողություններ  են իրականացրել  Նիգերիայի հետ սահմանակից բնակավայրերը  իսլամիստներից մաքրելու համար: Հենց այդ վայրերում են գրոհայինները  ակտիվորեն գործում: Ազատագրել են գրոհայինների կողմից առևանգված  շուրջ 900 մարդու: Բացի դա անվտանգության ուժերը բռնագրավել են  մեծ թվով   զենք ու զինամթերք, ինչպես նաև << Իսլամական պետություն >> խմբավորման դրոշներ: Նշենք, որ << Բոկո հարամ>> իսլամական խմբավորումը գործում է Նիգերիայի  հյուսիսում և հյուսիս արևելքում: Խմբավորման գրոհայինները  հարձակումներ են իրականացնում նաև հարևան երկրների` Նիգերի, Կամերունի և Չադի տարածքներում: << Բոկո հարամ>>-ը ձգտում է իսլամական  խալիֆայություն ստեղծել և շարիաթի  կանոնները տարածել Նիգերիայի ամբողջ տարածքում: Խմբավորումը դեմ է արևմտյան կրթությանը, դեմոկրատիային և  իրենց մշակույթին օտար ամեն ինչին:  Այս տարվա մարտին խմբավորումը հավատարմության երդում էր տվել <<Իսլամական պետություն>> խմբավորմանը:

By | 2015-12-03T14:05:00+00:00 December 3rd, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն