Կալիֆորնիայում հակաօրինական արարք են կատարել մզկիթի տարածքում

//Կալիֆորնիայում հակաօրինական արարք են կատարել մզկիթի տարածքում

Կալիֆորնիայում հակաօրինական արարք են կատարել մզկիթի տարածքում

CNN-ի տեղեկացմամբ` ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի  Հոութորն քաղաքում  անհայտ անձինք հակաօրինական  գործողություններ են կատարել երկու մզկիթների տարածքում: Մզկիթներից մեկում արհեստական նռնակ  են  նետել, որի վրա գրված է եղել Հիսուս, իսկ մյուս մզկիթում նրանք թողել են << Հիսուսն է ճանապարհը>> գրառումը: Հետաքննություն է սկսվել,  որում   ներգրավել են Հետաքննությունների Դաշնային Բյուրոյին:  Նշենք, որ Հոութորնը գտնվում է Սան Բերնարդինո    քաղաքի հարևանությամբ, որտեղ վերջերս մուսուլման ամուսինները  ահաբեկչություն էին  իրականացրել,  որին զոհ է գնացել 14մարդ: Այդ զույգը ահաբեկչությունից առաջ համացանցում տեղադրել էր <<Իսլամական պետություն>>  խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիին տված իրենց հավատարմության երդումը:

By | 2015-12-15T12:41:14+00:00 December 15th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն