Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը ստորագրել է նոր օրենքը, համաձայն որի անբուժելի հիվանդները էվթանազիայի իրավունք են ստանում: Օրենքի համաձայն էվթանազիա կթույլատրվի այն դեպքում, երբ երկու բժիշկներ կհաստատեն, որ հիվանդին մնացել է ապրելու 6 ամսից ոչ շատ և որ հիվանդի գիտակցությունն ու հիշողությունը նորմալ են: Այսպիսով Կալիֆորնիան դարձավ ԱՄՆ-ի հինգերորդ նահանգը, որում թույլատրվում է էվթանազիան: Էվթանազիան թույլատրվում է նաև Մոնտանա, Օրեգոն, Վերմոնտ և Վաշինգտոն նահանգներում: