Կալանավորել են միասեռ ամուսնությունները չգրանցող ամերիկուհուն 

//Կալանավորել են միասեռ ամուսնությունները չգրանցող ամերիկուհուն 

Կալանավորել են միասեռ ամուսնությունները չգրանցող ամերիկուհուն 

Ամերիկյան Կենտուկի նահանգի  դատարանը  վճիռ է ընդունել  կալանավորել  քաղաքային վարչության ամուսնությունների գրանցման բաժնի աշխատակցուհի  Կիմ Դևիսին այն բանի համար, որ նա հրաժարվում է  ամուսնության վկայականներ տալ միասեռ զույգերին: Կիմը  հայտարարել է, որ  միասեռ ամուսնությունները դեմ են իր կրոնական համոզմունքներին: Նրա կարծիքով  համասեռամոլների ամուսնությունները  խախտում են Աստծո օրենքը  և այդ պատճառով ինքը հրաժարվում է կատարել իր մասնագիտական պարտականությունները: Նշենք, որ ընթացիկ տարվա օգոստոսին   Կիմ Դևիսը արդեն կանգնել էր դատարանի առաջ նույն մեղադրանքով: Այդ ժամանակ դատարանը վճռել էր, որ անկախ իր համոզմունքներից  Կիմը պետք է գրանցի միասեռ զույգերի ամուսնությունները, հակառակ դեպքում կալանքի կենթարկվի` դատարանի որոշմանը չենթարկվելու համար: Սակայն Կիմ Դևիսը  չի կատարել դատարանի վճիռը  և նրան բանտարկել են: Սակայն Դևիսին  կարող են ազատ արձակել, եթե  նա փոխի իր  դիրքորոշումը և գրանցի միասեռ ամուսնությունները: << Իմ խիղճը թույլ չի տալիս դա անել, Աստծո բարոյական օրենքները  դատապարտում են այդ ամուսնությունները:>>-ասել էր Կիմ Դևիսը: 

By | 2015-09-07T12:47:24+00:00 September 7th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն