Ջորջիա նահանգում մերժել են հոգևորականներին պաշտպանող օրենքը

//Ջորջիա նահանգում մերժել են հոգևորականներին պաշտպանող օրենքը

Ջորջիա նահանգում մերժել են հոգևորականներին պաշտպանող օրենքը

 Ամերիկյան Ջորջիա նահանգի  նահանգապետ  Նաթան Դիլը  մերժել է կրոնական ազատության վերաբերյալ օրինագիծը, համաձայն որի կրոնական   կազմակերպություններին թույլ էր տրվում  հրաժարվել համասեռամոլներին որևէ ծառայություն մատուցելուց: Հանրապետական նահանգապետ Դիլը հայտարարել էր.<< Կարծում եմ   մեր նահանգի  կրոնական համայնքին  պաշտպանելու համար պետք  չէ որևէ մեկի հանդեպ   խտրական վերաբերմունք դրսևորել, ուստի   արգելել  եմ  այդ օրինագիծը>>:  Նշենք, որ Ջորջիա նահանգի  պահպանողական քրիստոնեական կազմակերպությունները  կոչ էին արել  հաստատել օրենքի  նախագիծը, որը  կպաշտպաներ այն  հոգևորականներին, ովքեր հրաժարվում են   պսակադրել միասեռ զույգերին, ինչպես նաև եկեղեցիներին  և կրոնական կազմակերպություններին, որոնք չեն ցանկանում ծառայություն մատուցել համասեռամոլներին, քանի որ դա հակասում է նրանց կրոնական սկզբունքներին: Ամերիկյան լրատվամիջոցների համաձայն օրենքի  նախագծին դեմ էին դուրս եկել   խոշոր կորպորացիաները, որոնց ճնշման ներքո էլ մերժվեց  այդ օրենքը: 

About the Author:

Թողնել Հաղորդագրություն