Ժամանակն է, որ Եվրոպան  ձայն բարձրացնի  հալածվող քրիստոնյաների համար

//Ժամանակն է, որ Եվրոպան  ձայն բարձրացնի  հալածվող քրիստոնյաների համար

Ժամանակն է, որ Եվրոպան  ձայն բարձրացնի  հալածվող քրիստոնյաների համար

 

Christian Post-ին տված հարցազրույցում  << Օգնություն կարիքավոր եկեղեցուն>> բարեգործական կազմակերպության նախագահ Ջորջ Մարլինը հայտարարել էր, որ արևմտյան երկրների կառավարությունները և ԶԼՄ-ները  պետք է դադարեն անտեսել  Մերձավոր Արևելքում քրիստոնյաների դեմ կատարվող ցեղասպանությունը: Նրա կարծիքով անհրաժեշտ է, որպեսզի աշխարհի քրիստոնյաները սկսեն ահազանգել  և ստիպեն Արևմուտքի առաջնորդներին  << դուրս  բերել ավազում թաղված գլուխները>>: Մարլինը նշել էր, որ հալածանքների զոհերին անհրաժեշտ է ցուցաբերել ոչ  միայն հումանիտար օգնություն, այլ նաև ապաստան տալ, աշխատանքով ապահովել, նրանց երեխաներին օգնել կրթություն  ստանալու և ընդհանրապես հնարավորություններ ստեղծել կյանքը նորովի սկսելու համար: Նրա համոզմամբ  ամերիկացի քրիստոնյաները պետք է ստիպեն  սենատորներին և կոնգրեսականներին  ավելի ակտիվ գործել: Մարլինը կարծիք էր հայտնել նաև, որ  Եվրոպայի երիտասարդության իսլամիստներին  միանալու պատճառը   արևմտյան չափից դուրս նյութականացված  աշխարհիկ քաղաքակրթությունն է:

By | 2015-09-25T14:13:10+00:00 September 25th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն