Համաշխարհային լրատվամիջոցների տեղեկացմամբ ԱՄՆ-ի  պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ <<Իսլամական պետություն>> ահաբեկչական խմբավորումը   քրիստոնյաների, եզդիների եւ շիա մուսուլմանների  ցեղասպանություն  է  իրականացնում Իրաքում  եւ Սիրիայում: << Իսլամական պետությունը իր գաղափարախոսությամբ, գործունեությամբ  կրոնական և ազգային փոքրամասնությունների  փաստացի ցեղասպանություն  է իրականացնում>>-ասել էր պետքարտուղարը: Նա նշել էր, որ այդ խմբավորման գրոհայինները  պատասխանատվություն են կրում  մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար: Նշենք, որ վերջերս  մի խումբ կոնգրեսականներ  պահանջել էին, որ ամերիկյան կառավարությունը վերջապես  պարզորոշ պատասխան տա, արդյոք  իսլամիստների կատարած հանցագործությունները ցեղասպանություն է ճանաչում թե ոչ:  Ջոն Քերին խոստացել էր պատասխանել այդ հարցումին: Ի դեպ` Քերիի  հայտարարությունից մի քանի օր առաջ ԱՄՆ-ի Կոնգրեսը բանաձև է ընդունել, որում  <<Իսլամական պետություն>> խմբավորման  հանցագործությունները  ճանաչում են  որպես ցեղասպանություն: