Իտալիայում նշել են <<Բոլոր սրբերի օրը>> քրիստոնեական տոնը

Գլխավոր/Նորություններ/Իտալիայում նշել են <<Բոլոր սրբերի օրը>> քրիստոնեական տոնը

Իտալիայում նշել են <<Բոլոր սրբերի օրը>> քրիստոնեական տոնը

Հելոուինի տոնակատարության օրերին  Իտալիայի քաղաքներում  կազմակերպել էին  մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեին վերականգնել << Բոլոր սրբերի օրը>> քրիստոնեական տոնը: Հռոմում նոյեմբերի 1-ի գիշերը  վհուկների և  ուրվականների երթի փոխարեն կազմակերպել էին  <<սրբերի գիշերը>>, որի ժամանակ մասնակիցները խոստովանություն էին անցել և բարի գործեր կատարել անօթևաններին օգնելու համար: Հոկտեմբերի 31-ի երեկոյան  Միլանի տարբեր շրջաններում  պատանիները և երիտասարդները ներկայացումներ էին բեմադրել նվիրված քրիստոնյա սրբերի կյանքին և գործունեությանը: Իսկ Վերոնայում  արդեն մի քանի տարի է Հելոուինի օրը սրբապատկերներ են փակցնում դռներին և պատուհաններին: Տաճարներում կազմակերպել  են  տոնական համերգներ և երեկույթներ` նվիրված << Բոլոր սրբերի օրը>> քրիստոնեական տոնին: