BBC-ի տեղեկացմամբ` փետրվարի 25-ին  Իտալիայի սենատը հաստատել է  օրինագիծը , որը  օրինականացնում է միասեռ ամուսնությունները: Օրենքին կողմ են քվեարկել 173 և դեմ` 71 պատգամավոր: Օրինագիծը  Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին  անվանել է պատմական: Ներկայումս այն պետք է հաստատվի խորհրդարանի ստորին պալատում: Օրենքը սակայն իրավունք չի տալիս միասեռ զույգերին երեխաներ որդեգրել: Նախապես այդ հոդվածը հանվել էր օրենքից, ինչը Իտալիայի համասեռամոլ համայնքը <<դավաճանություն>>  էր անվանել: Հունվարի վերջին օրինագծի քննարկման  հետ կապված Իտալիայի  քաղաքներում անցկացվեցին բազմահազարանոց ցույցեր, որի ժամանակ իտալացիները իրենց բողոքն էին հայտնում այդ օրինագծի դեմ: Իտալիան Եվրոպայի վերջին խոշոր պետությունն է, որտեղ օրինականացված  չեն միասեռ կապերը: Այդ առնչությամբ  Եվրոպական դատարանը  բազմիցս  քննադատել էր  Իտալիային: