Իտալիան խստացրել է անվտանգության միջոցները

//Իտալիան խստացրել է անվտանգության միջոցները

Իտալիան խստացրել է անվտանգության միջոցները

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Վատիկանում և Հռոմում խստացվել են անվտանգության միջոցները: Հռոմի ոստիկանությունը հայտարարել է, որ մեծացնում է ոստիկանների թիվը  որոշ հաստատությունների  պաշտպանության համար, այդ թվում նաև Ֆրանսիայի դեսպանատան: Ոստիկանական պարեկությունը  ուժեղացվել է  Վատիկանի տարածքում գտնվող մշակութային հաստատությունների շուրջ  և զբոսաշրջության  վայրերում: Սուրբ Պետրոսի հրապարակում  մշտապես հերթապահում են կարաբիներների և ոստիկանների մեքենաները: Հրապարակում  հսկում են նաև  ավտոմատավոր կարաբիներները: Իտալիայի իրավապահներին հատկապես մտահոգում է այն փաստը, որ դեկտեմբերի 8-ին Գթասրտության հոբելյանական տարվա բացման առիթով  Հռոմ  կժամանեն բազմահազար ուխտավորներ: Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը Վատիկանի մամուլի  ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին հայտարարել էր.<<Վախը չպետք է իշխի մեզ վրա: Չէ որ մարդասպանները հենց դա են ուզում` վախ տարածել: Հոբելյանական տարվա բացման արարողությունը կատարվելու է և այսօր, քան երբևէ  մենք դրա կարիքը ավելի ենք զգում>>: Իտալիայի ներքին գործերի նախարար Անջելո Ալֆանոն հայտնել էր, որ  բացի ոստիկաններից և կարաբիներներից Հռոմի անվտանգությունը ապահովելու են նաև 700 զինծառայողներ: Բազմամարդ վայրերը  հսկելու համար օգտագործվելու են անօդաչու թռչող սարքեր:

By | 2015-11-18T12:24:42+00:00 November 17th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն