Իտալական L’Unita թերթում  տպագրված սոցիալական հարցումների արդյունքների համաձայն  Իտալիայի բնակչության  կեսն է իրեն կաթոլիկ համարում:   Հարցվածների 20%-ը իրեն աթեիստ է համարում, նույն թվով մարդիկ  անորոշ են արտահայտվել  իրենց կրոնական համոզմունքների մասին: Մոտ 4%-ը  իրենց համարել են ուղղափառ կամ բողոքական , իսկ 2%-ը բուդդայականության հետևորդ: Եվ միայն 1%-ն է   հրեականության,  հինդուիզմի  և մուսուլմանության հետևորդ: