Իսրայելում օրենքից դուրս են հայտարարել իսլամական խոշոր  կազմակերպությանը

//Իսրայելում օրենքից դուրս են հայտարարել իսլամական խոշոր  կազմակերպությանը

Իսրայելի իշխանությունները անօրինական են հայտարարել << Իսլամական շարժման հյուսիսային թև>> կազմակերպությանը, որը երկրի  իսլամական խոշոր կազմակերպություններից մեկն է: Դա նշանակում է, որ  այդ կազմակերպությանը անդամակցող, ծառայություններ տրամադրող կամ նրա անունից հանդես եկող  ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ խախտում է քրեական օրենքը և կդատապարտվի բանտարկության: Իսրայելի կառավարությունը այդ կազմակերպությանը մեղադրում է ստի և սադրանքների համար, որոնք  առաջացրել են ահաբեկչության նոր ալիք: Վերջին երկու ամիսների ընթացքում ահաբեկչական հարձակումներին զոհ է գնացել 14 իսրայելցի:  Նոյեմբերի 17-ի գիշերը  Իսրայելի ոստիկանությունը և հակաահաբեկչական <<Շաբակ>> ծառայության աշխատակիցները հատուկ գործողություններ էին անցկացրել երկրի ամբողջ տարածքում:  Խուզարկել էին կազմակերպության գրասենյակները, բռնագրավել կազմակերպության հետ կապված իրավաբանական 17 անձանց   ակտիվները:  Կալանքի տակ են դրվել համակարգիչներ, փաստաթղթեր, ինֆորմացիայի թվային կրողներ, ֆինանսներ և բանկային հաշիվներ:

By | 2015-11-20T14:52:09+00:00 November 20th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն

3 × 4 =